Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ Բելգիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչման կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն,

Առանձնակի երախտագիտություն եմ հայտնում ս. թ. հունիսի 18-ին խորհրդարանում Ձեր ելույթի համար, որով վերահաստատեցիք այս հարցի վերաբերյալ Բելգիայի կառավարության դիրքորոշումը։ Այսօր Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևն ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում կարևոր է միջազգային հանրության ջանքերի համախմբումը՝ միտված մարդկության դեմ նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների կանխարգելմանը:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը», -ասված է հանրապետության նախագահի ուղերձում:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել