Սահմանադրական նոր նախագծի մասին ում խելքն ինչ բրդում է, հրապարակավ ասում է: Նույնիսկ էն մարդիկ, ովքեր անգամ գործող սահմանադրությունից տեղյակ չեն: Ոմանք պնդում են, որ նոր նախագծի ընդունման դեպքում Կառավարությունն ու վարչապետը դառնում են անվերահսկելի: Մյուսներն ասում են` չէ, Ազգային ժողովն է դառնում անվերահսկելի: Երրորդներն էլ ասում են, թե անվերահսկելին դառնում է իշխող կուսակցությունն ու դրա նախագահը, ով կարող է դառնալ հավերժ «գենսեկ»` առանց բացատրելու, թե ինչու դա հնարավոր չէ գործող սահմանադրությամբ ու գործող կառավարման համակարգով: Կողմնորոշվեք վերջապես: Տեղին-անտեղին խոսելն ամենևին ո՛չ ձեր տեղեկացվածության, ո՛չ ադեկվատության, ո՛չ էլ բանիմացության մասին չի խոսում, իսկ չիմացած, չպատկերացրած բանի մասին խոսելը` միայն նրա համար, որ ձեր ընկերներին ցույց տաք, թե ինչ կրեատիվ ձևերով կարող եք քլնգել առանց այն էլ բազմաթիվ թերություններով, բայց նաև կարևոր նորույթներով նախագիծը և այն ներկայացնողներին, ավելի շատ նեղմտության ու կոմպլեքսայնության արտահայտություն է: Նախագծի ներկայացումից անցել է ավելի քան մեկ շաբաթ: Բայց այդ ընթացքում ոչ մի լուրջ բովանդակային բանավեճ չի ծավալվել: Եղել են մի քանի վերլուծությունների փորձեր միայն: Նախապաշարմունքային ու կանխատրամադրված այն վերաբերմունքը, որ նախագծի վերաբերյալ դրսևորում են թե այն ներկայացնողները և թե դրա վրա ծիծաղողները, ուղղակի դրա հնարավորությունը չեն տալիս` լակմուսի թղթի նման ցույց տալով, թե ինչպիսի պլինտուսային մակարդակի է մեզ մոտ առհասարակ բանավեճի, անգամ տեսակետների փոխանակման կուլտուրան, և թե ինչպես է սիրողականությունն ու մակերեսայնությունը կլանել ամեն ինչ: Եվ այս մթնոլորտում դեռ մտածում ենք ինչ-որ զարգացման մասի՞ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել