Ինչի՞ է վերածվել Հայոց ցեղասպանության 100–ամյակի միջոցառումների շրջանակներում Եղեռնի հուշահամալիրի հարակից այգում կառուցված և մի քանի օր շահագործված հասարակական զուգարանը։ Մեկ բառով ասած` աղբանոցի կամ, համենայն դեպս, աղբ ու աղբաման պահելու հարմարավետ վայրի։ Դրանք հիմնովին կառուցվեցին, մի քանի օր շահագործվեցին ու սիրուն ձևով փակվեցին` դառնալով աղբանոցներ։ Ո՞վ է պատասխանատու նման փնթի գործունեության համար, հուսամ՝ կպարզվի, ու մեղավորը համապատասխան կերպով կպատժվի։
Վերջապես հասկացեք, որ Եղեռնի հուշահամալիր չե՛ն այցելում միայն ապրիլի 24–ին ու միայն արտասահմանցի հյուրեր, այդ այգում չե՛ն զբոսնում միայն հուշահամալիր այցելողները, ու ընդհանրապես հասարակական զուգարանները երբեք շատ չեն լինում, այն էլ այնքան մեծ այգում, ու դրանց առկայությունը նաև ձեր, հարգելի քաղաքապետ, թաղապետ, այգու պատասխանատու, բարեխիղճ աշխատանքի գրավականն են։
Փակ է նաև այգուց դուրս եկող հատվածում կառուցված զուգարանը։ Նոր կառուցված ցայտաղբյուրներից էլ մի երկուսն են գործում. դրան մի փոքր ըմբռնումով կմոտենամ` ջուր են խնայում, նորմալ է, չնայած կարելի էր հարմարեցնել մշտական օգտագործմանը։ Բայց փակել զուգարանն ու վերածել աղբանոցի ԳԵՂԵՑԻԿ ՉԷ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել