Հետաքրքիր է, քանի՞ մարդ կա, թե՞ ես միակ անհատ ընդդիմադիրն եմ, որ որևէ ձևով կախված չէ իշխանությունից ու որևէ ակնկալիք չունի նրանցից և միաժամանակ վստահ է, որ սահմանադրական բարեփոխումները միտված չեն Սերժի անձնական իշխանության վերարտադրությանը: Ով, կարդալով փոփոխությունների տեքստը, դրանում տեսնում է ոչ թե ստորջրյա խութեր, այլ իսկապես առաջընթացի հիմք, և այս պահին էլ լսելով Վ. Պողոսյանի և Հ. Թովմասյանի մամուլի ասուլիսը՝ չի ասում, թե խոսում են, էլի, մեկ ա, ոչինչ չի փոխվելու և կամ նույնիսկ՝ սաղ սուտ են ասում: Ուրիշ հարց, որ այս փաստաթուղթը, եթե այն ընդունվի, կյանքի կոչելու համար մարդիկ չպիտի լինեն անտարբեր ու ընտրություններին էլ մասնակցեն հինգ կամ տաս հազար դրամի ակնկալիքով՝ շնից մազ պոկելու մտածողությամբ ու շարունակեն բողոքել կյանքից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել