Հոգեբանությունը զարմանալի գիտություն է, ու չնայած նրան, որ ամեն երկրորդն իրեն իսկական փորձագետ է համարում, այնուամենայնիվ, քչերն են տիրապետում իրական գիտելիքների։

Ձեզ ենք ներկայացնում 11 զարմանալի փաստ հոգեբանության մասին, որոնք իհարկե չեն դարձնի ձեզ հոգեբանության գիտակ, բայց հնարավորություն կտան այդպես հանդես գալու պակաս բանիմաց ընկերների շրջապատում :)

1. Անուշադրության կուրությունը

Նախ՝ փորձեք անցնել այս կարճ թեստը։ 

Եթե Դուք չանցաք թեստը, ապա մի տխրեք, քանի որ մեծամասնության մեջ եք մտնում։ Գիտափորձի իմաստը կայանում է նրանում, որ ցույց տա Ձեզ, որ մարդիկ կարող են չնկատել իրենց տեսադաշտում ի հայտ եկող նույնիսկ շոշափելի փոփոխությունը, եթե կենտրոնացած են տարածության առանձին դետալների վրա։ Ինչի՞ մասին է սա վկայում։ Պատսխանը շատ պարզ՝ մեր ուշադրության ռեսուրսի խիստ սահմանափակության մասին, և դա ոչ միայն պետք է հաշվի առնել, այլև, սա հասկանալով, չգերագնահատել ինքներդ Ձեզ։

2. Դուք ավելի արագ կարդում եք լայն սյունակների տեքստը, բայց գերադասում եք նեղ սյունակները

Դուք երբևիցե մտածե՞լ եք, թե ինչպիսի լայնություն պետք է ունենան էկրանի վրայի տեքստի սյունակները։ Պարզվում է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով եք Դուք սիրում արագ կկարդալ։ Եթե տողի լայնությունը 100 նշան է կազմում, ապա դա պարզապես իդեալական է՝ էկրանից կարդալու համար, սակայն մարդիկ ավելի շատ են գերադասում կարդալ, եթե էկրանի վրայի սյունակի լայնությունը 47-72 սիմվոլով է սահմանափակվում։ 

3. Դուք որոշումների մեծամասնությունը կայացնում եք անգիտակցաբար

Պատկերացրեք հետևյալ իրավիճակը. Դուք ցանկանում եք նոր հեռուստացույց գնել ու հարմար առաջարկ եք փնտրում համացանում, բազմաթիվ արձագանքներ եք կարդում ֆորումներում, բայց ի՞նչն է իրականում ազդում նրա վրա, թե ինչ ընտրություն կանեք վերջում։

Որո՞նք կդառնան Ձեր չափորոշիչներն ընտրություններ կատարելիս. հարմար չա՞փը, վստահելի բրե՞նդը, հավելյալ ֆունկցիաների բազմազանությո՞ւնը։ Իրականում սրանցից և ոչ մեկն ամենայն հավանականությամբ դեր չի խաղալու Ձեր ընտրության հարցում։ Դուք պարզապես կընտրեք այն, ինչ Ձեզ կառաջարկի վաճառողը կամ էլ կանեք «պատահական» ընտրություն, և դա կլինի անգիտակցաբար։

Սակայն սա չի նշանակում, որ այն կլինի իռացիոնալ և ոչ օպտիմալ։ Դա նշանակում է, որ Դուք պետք է սովորեք վստահել Ձեր կանխազգացությանը։ Բանն այն է, որ մեր ուղեղը վերամշակում է տվյալների հսկայական քանակ, ու միանշանակ անհնար է գիտակցաբար հասկանալ այդ ամենը։ Ուստի, երբ մենք խոսում ենք կանխազգացության մասին, խոսքը գնում է նրա մասին, որ մեր ուղեղն արդեն արել է բոլոր անհրաժեշտ հաշվարկներն ու պատրաստ է կատարել ճիշտ ընտրությունը։ Անգամ եթե մենք չգիտենք, թե ինչու է այս կամ այն որոշումը ճիշտ թվում, պետք է այդ որոշումը կայացնել։

4. Դուք հորինում եք «հիշողություններ»

Ամեն անգամ, երբ Դուք հիշում եք ինչ-որ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել, ասենք, 5 տարի առաջ, Դուք «լրացնում եք» այդ հիշողությունները։ Այսինքն՝ Դուք կարող եք վստահ լինել այդ իրադարձության որոշ դետալներում, բայց դրանք կարող են ոչ մի աղերս չունենալ իրականության հետ։

Ըստ էության, ամեն անգամ, երբ Դուք ինչ-որ բան եք հիշում, դուք «վերատեսագրում եք» Ձեր հիշողությունները։ Օրինակ՝ հիշո՞ւմ եք Ձեր հարսանիքը։ Շնորհավորում ենք, մյուս անգամ հիշելիս Դուք արդեն ոչ թե հարսանիքն եք հիշելու, այլ այն, թե ինչ էիք մտածում դրա մասին անցած անգամ հիշելիս, որովհետև ամեն նման վերհիշում «վերատեսագրում է» Ձեր հիշողությունը։ Ուստի որքան ավելի քիչ եք մտածում անցյալի մասին, այնքան ավելի ադեկվատ է անցյալի Ձեր ընկալումը։ 

5. Իրականում Դուք չեք կարող միանգամից երկու գործով զբաղվել

Մոռացեք այն մասին, որ կարող եք միաժամանակ մի քանի գործերով զբաղվել։ Իրականում Դուք պարզապես մի խնդրից անցնում եք մյուսին ու չեք էլ գիտակցում դա։ Ու ամեն նման անցում Ձեզ վրա 7 վայրկյան է նստում։ 30 վայրկյանը մեկ շեղվելը կատաստրոֆիկ կերպով կնվազեցնի Ձեր արդյունավետությունը։ Դրա համար, եթե ցանկանում եք հաջողությունների հասնել Ձեր աշխատանքում, պետք է սովորեք կենտրոնանալ տվյալ խնդրի վրա ու անջատել բոլոր շեղող գործոնները։ 

6. Որքան ավելի շատ են ընտրության տարբերակներն, այնքան ավելի լավ

Սովորաբար համարվում է, որ եթե մենք ընտրության շատ տարբերակներ ունենանք, ապա լավ որոշում կկայացնենք։ Իրականում, մենք ամենայն հավանականությամբ ոչ մի ընտրություն էլ չանենք, իսկ եթե նույնիսկ անենք, ապա հետո սկսելու ենք տանջել ինքներս մեզ՝ կասկածելով, թե արդյո՞ք ճիշտ ընտրություն արեցինք։ Ահա թե ինչու Apple ընկերությունը չի ընդարձակում իր արտադրանքի ցանկը մինչև անսահմանություն, ու նույն պատճառով էլ չարժի գնումների գնալ հսկայական հիպերմարկետներ։

Մի ուշագրավ գիտափորձ ցույց է տվել, որ եթե ջեմ գնել ցանկացող մարդուն ընտրելու համար առաջարկեն 6 տարբեր ջեմեր, ապա նա կկարողանա ընտրել 60 տոկոս հավանականությամբ, իսկ եթե նրան առաջարկեն 24 տեսակի ջեմ, ապա նա 97 տոկոս հավանականությամբ չի կարողանա կողմնորոշվել ու փոխարենը կգնի, ասենք, շոկոլադե կարագ։ Ավելի շատը դեռ չի նշանակում ավելի լավ, և նույնիսկ կասեի՝ ճիշտ հակառակը։

7. Սոցցանցերը չեն աշխատում

Ժամանակակից աշխարհում շատերին թվում է, որ ամբողջ աշխատանքն ու սոցիալական կոմունիկացիաները կարելի է տեղափոխել համացանց, և որ Skype-ով շփումը մեզ համար ոչնչով չի զիջում կենդանի շփմանը։ Սակայն իրականում միայն կենդանի շփման ժամանակ է, որ արտադրվում են նեյրոմեդիատորներ, որոնք այդքան անհրաժեշտ են մարդուն երջանիկ զգալու համար։ 

Մարդիկ սոցիալական կենդանիներ են, ու ինչպես մաստուրբացիան չի կարող փոխարինել լիարժեք սեքսին, այնպես էլ ֆեյսբուքը երբեք չի փոխարինի կենդանի շփմանը։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ մարդիկ գրասենյակներում համագործակցում են միմյանց հետ շատ ավելի արդյունավետ, քան այն գործընկերները, ովքեր տարբեր վայրերում են ու շփվում են օնլայն ռեժիմով։ Ի վերջո, ինչ-որ մեկի հետ պետք է լինել, թեկուզ նրա համար, որպեսզի ավելի հաճախ ծիծաղալ, իսկ ապացուցված բան է, որ մարդիկ 30 անգամ ավելի հաճախ են ծծիծաղում, երբ մենակ չեն։ Բացի դրանից, ծիծաղը վարակիչ է, ու երբ մենք տեսնում ենք մեկին, ով ժպտում է մեզ, ապա, որպես կանոն, պատասխանում ենք ժպիտով։ Բացի դրանից, ծիծաղն արտացոլում է Ձեր սոցիալական կարգավիճակն, ու որքան ավելի բարձր է Ձեր դիրքը խմբում, այնքան ավելի հազվադեպ եք ծիծաղում այդ մարդկանց ներկայությամբ։

8. Դուք գերարժևորում եք առաջիկայում սպասվող իրադարձությունները

Պատկերացրեք, որ Դուք միլիոն դոլար եք շահել վիճակախաղով։ Ի՞նչ եք կարծում՝ Դուք երջանի՞կ կլինեք։ Ճիշտ պատասխանն է՝ «ՈՉ»։ Ավելի ճիշտ, որոշակի երջանկություն իհարկե կլինի, բայց այդ զգացողությունը կտևի առավելագույնը մի քանի օր։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր շահել են վիճակախաղերում կամ էլ դարձել են հաշմանդամ դժբախտ պատահարի արդյունքում, իրենց երջանկությունը գնահատում են նույն մակարդակի վրա։

Այնպես որ, եթե Ձեզ թվում է, որ հերթական հարցազրույցից Ձեր կյանքն է կախված, կամ էլ կյանքից Ձեր բավարարվածությունը կախված է լինելու ինչ-որ այլ բանից, ապա գիտակցեք, որ այդ ամենը պատրանք է։ Մեր կյանքի ոչ մի իրադարձություն՝ նույնիսկ հարազատի մահը կամ էլ միլիոնավոր դոլարների շահումը, որպես կանոն, էական նշանակություն չի ունենում այն բանի վրա, թե ինչպես մենք կզգանք այդ իրադարձությունից մեկ տարի անց։ 

9. Մարդկանց հետ մեր շփման շրջանակը սահմանափակվում է 150-ով

Մարդաբանները պնդում են, որ մարդու ուղեղն ի զորու է պահպանել միայն 150 մարդու վերաբերյալ տեղեկատվություն, ու 150-ը կայուն սոցիալական խմբի առավելագույն չափն է, ինչպես նաև մարդկանց այն ծայրահեղ քանակը, որոնց հետ կարելի է կայուն սոցիալական հարաբերություններ պահպանել։

10. Մարդիկ ծրագրված են ծուլության

Մենք ստեղծված ենք ալարելու համար։ Ամեն ինչում մեղավոր են էվոլյուցիայի միլիոնավոր տարիները, որոնք սովորեցրել են մեզ, որ մենք կարող ենք ապրել ավելի երկար, եթե խնայենք մեր էներգիան։ Դրա համար էլ, եթե Դուք ոչինչ չեք ուզում անել, դա միանգամայն նորմալ է, ու պետք չէ չափազանց խիստ դատել դրա համար։

11. Ձեր գիտակցությունը «թափառում է» ժամանակի 30 տոկոսի ընթացքում

Ինչով էլ որ զբաղված լինեք ու ինչի վրա էլ փորձեք կենտրոնանալ, Ձեր ժամանակի 30 տոկոսի ընթացքում Ձեր ուղեղը կենտրոնացած է լինելու ինչ-որ այնպիսի մտքերի վրա, որոնք ոչ մի կապ չունեն տվյալ պահի Ձեր գործունեության հետ, և դա նորմալ է, քանի որ մեր ուղեղներն են այդպես ծրագրված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել