Նախագահ Սարգսյանը Պաշտպանության նախարարությունը ղեկավարելու տարիներին բրիտանացի ուսումնասիրող Թոմաս Դե Վաալին հարցազրույց էր տվել` Խոջալուի դեպքերի մասով նշելով. «Մինչ այդ ադրբեջանցիներին թվում էր, թե մենք կատակ ենք անում իրենց հետ...»:
Եթե սահմանային բախումներին ցանկանում ենք վերջ տալ ու մեր տղերքի կյանքը փրկել, ուրեմն պետք է նորից զգացնել տանք, որ կատակ չենք անում...
Երեկ «Օրակարգ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել եմ Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հետ: Հետաքրքիր մոտեցում ունի. ասում է՝ պետք է հայտարարել, որ X օրից, X ժամից սկսած՝ հայկական բանակը թեկուզ 5.45 տրամաչափի փողից արձակված մահացու կրակին այդ հենակետի ուղղությամբ պատասխանելու է խոշոր տրամաչափի թնդանոթային կրակով: Իհարկե, կլինեն մարդիկ, որ կպնդեն, թե Ադրբեջանը կպատասխանի նույն զինատեսակով: Բայց նրբությունն այն է` ըստ Բալասանյանի, որ մեր առաջապահ դիրքերի թիկունքում կա 150.000 մարդ, իրենց առաջապահների թիկունքում` 1.000.000: 
Կարծում եմ, փաստարկը շատ տրամաբանական է, և Ադրբեջանը 150.000-ի անդորրը խախտելու համար վտանգի չի ենթարկի 1.000.000-ին, հատկապես, երբ այդ զավզակների կույտն առիթ է փնտրում առաջնագծի կողմերից ճողոպրելու համար:
Ամենակարևորը` հիշողության հետ լուրջ խնդիրներ ունեցող ալիևներն ու զաքիրհասանովները կհասկանան, որ իրենց հետ կատակ չեն անում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել