Հայաստանի ազատական, օրինականության անունից հանդես եկող մամուլում սկսել են հնչել կոչեր Ստերլիգովին Հայաստանից վտարելու մասին: Ինչից առաջ է գալիս հարց.
----------------
-Ո՞վ է տվել իրավունք որևէ անձի կամ առավել ևս լրատվամիջոցի որևէ անհատի` անկախ ազգությունից, ռասայից, կրոնական պատկանելությունից և քաղաքացիությունից, քաղաքական հայացքներից երկրից վտարելու կոչ անել առանց նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու և դատարանի որոշում կայացնելու: Նման կոչերն ակնհայտ կերպով հանդիսանում են քրեական հանցագործություն, որով խախտվում են մարդու հիմնարար ազատությունները, որոնք դեռևս գործում են Հայաստանում և պայմանավորված չեն քաղաքացիությամբ: Հատկապես մտահոգիչ է, որ այդ մամուլի միջոցները հանդես են գալիս արևմտյան արժեքների քողի տակ: Իսկ այն, թե այս կամ այն անհատը ձեզ դուր է գալիս, թե՝ ոչ, արդեն ձեր անձնական պրոբլեմներն են: Հենց նման մտածողությունից է ծնվում այն անօրինականությունը, որը տիրում է Հայաստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել