Բաղրամյան պողոտան բացելու համար հիմա ոչ թե ջրցան մեքենան, այլ ջրի խաղալիք ատրճանակն էլ է բավարար։ Ցուցարարների այնտեղ մնալը բացառապես Ոստիկանության բարի կամքի արդյունքն է։ Բայց այսպես շարունակել այլևս չի կարելի։ Չեն կարող 15-20 հոգին ամբողջ քաղաքը պարալիզացված պահել։ Եվ դա այն դեպքում, երբ ցույցի սկզբնական պահանջն արդեն այլ հարթակներում է հետապնդվում և լուծվում։ Եթե գնացքից ուշացած այդ մի քանի հոգու` Բաղրամյանում մնալու ցանկությունն այդքան կարևոր է, ուրեմն կարելի է հետները պայմանավորվել գոնե ցերեկվա ժամերին փողոցը բացել։ Մի քիչ էլ քաղաքի էն մնացած մեկ միլիոն բնակչի մասին է պետք մտածել վերջիվերջո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել