Երեկ՝ ժամը 2-ին մոտ, Բաղրամյան պողոտայում գիշերող ցուցարարները մոտեցել էին ոստիկանական վերակարգին և փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանից խնդրում էին, որպեսզի իրենց շարքերում ոստիկանությունը շրջիկ ծառայություն իրականացնի, որովհետև իրենց անդորրը խանգարում են: Փորձեցի օգտակար լինել, առաջարկեցի առայժմ ցանկացած վտանգ զգալու դեպքում մոտենալ ոստիկաններին, խոստացա առավոտյան օրենքի շրջանակներում որևէ լուծում գտնել ու նրանց տեղեկացնել: Առավոտյան մոտեցա ցուցարարներին՝ նպատակ ունենալով համատեղ քննարկել գիշերվա իրենց իսկ խնդրանքը: Ցուցարարներին էլ առանձնապես չեմ մեղադրում, որովհետև նրանց նոր հերթափոխն ըստ երևույթին ինձ չէր ճանաչում, մի խոսքով տղերքը որոշեցին ինձ հայտնի դարձնել։)))

Բացարձակ վատ չեմ վերաբերվում նրանց գործողություններին: Արդեն քանի օր անընդմեջ փողոցում լինելը նրանց մի փոքր կասկածամիտ է դարձրել մարդկանց նկատմամբ: Կարծում եմ՝ դա նորմալ է: 
Ի դեպ, քննարկումները չլուսաբանելու խնդրանքը ցուցարարներինն է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել