Բաղրամյանի ցույցի ղեկավարները երեկ մի քանի ժամում հիասթափեցրին փողոցում մնացած մարդկանց ու հիմա քաղում են իրենց իսկ ցանած սերմի պտուղները:
Ազատության հրապարակում էլ, ընդհակառակը, մարդիկ երեկվա նոկդաունից ուշքի են գալիս:
Հիմա երկու ցույցերն էլ կարծես ստարտային վիճակում լինեն: Չնայած հակադրություններ չեմ սիրում, միևնույն է՝ հետաքրքիր է տեսնել, թե միևնույն շարժման երկու տեսակներից որն ավելի կենսունակ ու արդյունավետ կլինի:
Եթե անկեղծ` այս հարցի պատասխանը լավ գիտեմ: Բայց շատ եմ ուզում, որ «պրոֆեսիոնալ պայքարողները» մի օր տեսնեն Ազատության հրապարակի իրական ուժը: Տեսնեն ու հասկանան, որ հաղթանակի համար ոչ թե թշնամություն, այլ նվիրում է պետք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10206756589213046?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել