BBC-ն տեղեկացնում է, որ մի մոլորակ է հայտնաբերվել, որը պտտվում է Արևի նման աստղի շուրջը, ինչպես նաև իր առանցքի շուրջը: Եվրոպացի գիտնականների հայտնաբերած մոլորակը կարող է ունենալ կյանքի գոյատևման համար պիտանի կլիմա: Գիտնականները կարծում են, որ հնարավոր է՝ նրա վրա լինեն նաև ջրի պաշարներ։
Համաձայն «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների՝ մոլորակը գտնվում է իր աստղից իդեալական հեռավորության վրա, ինչի հաշվին ջերմաստիճանը նրա վրա ոչ չափազանց բարձր է, ոչ ցածր։ Մոլորակի զանգվածը յոթ անգամ գերազանցում է Երկրի զանգվածը։
Արեգակնային համակարգի սահմաններից դուրս հայտնաբերվել են հարյուրավոր մոլորակներ, սակայն նրանց թվում հազվադեպ են հանդիպում կյանքի գոյության համար պիտանիները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել