Ժողովուրդ, մի խնդիր կա, չեմ կարողանում լուծել, ո՞վ կօգնի:
Ենթադրենք՝ պետությունը հիմնարկ է, քաղաքացիները` բաժնետերեր, համապետական ընտրությունները` բաժնետերերի ժողով:
-----------------------
Խնդիր,
Հիմնարկը ենթարկվել է ռեյդերական հարձակման, և մի խմբավորում գրավել է հիմնարկը: Հիմնարկության վերհսկողական ծառայությունները կատարում են ռեյդերների հրահանգները: Բաժնետերերը չեն կարողանում արտահերթ ժողով հրավիրել, որովհետև դրա համար անհրաժեշտ է ռեյդերների որոշումը: Բացի դրանից` բաժնետերի ժողովի ձայները հաշվող հանձնաժողովը նույնպես ենթարկվում է ռեյդերներին: Հարևան հիմնարկները շարունակում են գործարքներ կնքել ռեյդերների հետ, իսկ բաժնետերերի մեծամասնության բողոքներին պատասխանում են, որ պետք է ապացուցել հիմնարկի անօրինական կերպով գրավված լինելը:
----------------------
Լուծել խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել