Hetq.am-ը գրում է.

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2015 թվականի մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 183,5 հազ․ դրամ։ Նախորդ ամսվա համեմատ այն բարձրացել է 0,9 %-ով, իսկ անցած տարվա  մայիսի համեմատ՝ 12,5 %-ով։   

Ընդ որում, ըստ ԱՎԾ հրապարակման, մայիսին պետական հատվածի աշխատողների աշխատավարձը կազմել է 162,5 հազ․ դրամ, իսկ ոչ պետական հատվածինը՝ 213 հազ․ դրամ։

Հիշեցնենք, որ 2014 թ. միջին աշխատավարձը, 2013 թ. համեմատ, աճել է 8,3 %-ով ՝ կազմելով 171 հազ․ դրամ։ Այդ թվում՝ պետական հատվածի աշխատավարձը աճել է 9 %-ով ու կազմել 151,5 հազ. դրամ, իսկ մասնավոր հատվածինը՝ 7,3 %-ով և կազմել 199 հազ. դրամ:

ՀՀ ԱՎԾ-ից տեղեկանում ենք, որ միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ընդհանուր գումարի (ինչպես դրամական, այնպես էլ բնա-իրային տեսքով) հարաբերությամբ աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել