Hetq.am-ը գրում է.

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,157 մլրդ  կՎտ.ժ  էլեկտրաէներգիա, որը 2,9 %-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող օպերատիվ ամփոփ հրապարակումից: 

Իսկ միայն մայիսին արտադրվել է 677,8 մլն կՎտ.ժ  էլեկտրաէներգիա։ Ապրիլի համեմատ այս ցուցանիշն աճել է 4,6 %-ով։ Դա այս տարի Հայաստանում  էլեկտրանէներգիայի արտադրության ամենաբարձր ցուցանիշն է։ Հունվարին, օրինակ, արտադրվել է 649 մլն կՎտ.ժ։

Հիշեցնենք, որ  նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 7,75 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա  (0,5 %-ով ավելի 2013 թվականից): 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել