Hetq.am-ը գրում է.

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Ազատության հրապարակից երեկ մեկնարկած երթը հասավ մինչև Բաղրամյան պողոտա: Երթի մասնակիցները ցանկանում էին իրենց պահանջները ներկայացնել երկրի նախագահին: Ոստիկանության պատը փակել էր դեպի նախագահի նստավայր տանող Բաղրամյան պողոտան: Քաղաքացիները ոստիկաններից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ մինչև այսօր առավոտ մոտ ժամը 5-ը խաղաղ նստացույց էին իրականացնում: Լուսադեմին ոստիկանությունը, սկզբում ջրցան մեքենայի՝ կյանքի համար վտանգավոր շթերով, ցույցի մասնակիցներին հեռացրեց Բաղրամյան պողոտայից, այնուհետև, ում հնարավոր եղավ, բերման ենթարկեց Ազատության հրապարակից և հարակից տարածքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել