Hetq.am-ը գրում է.

Երևանին զուգահեռ Գյումրիում նույնպես սկսել էր նստացույց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Թատերական հրապարակում մի խումբ երիտասարդներ կարողացել են մնալ այնքան ժամանակ, մինչև հայտնի է դարձել, որ Երևանում ոստիկանները ցույցը սկսել են ցրել: 

Նույն ընթացում Գյումրիի նստացույցի մասնակիցներին նույնպես սկսել են բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք: Ինչպես «Հետքին» հայտնում է Տարոն Գրիգորյանը, ով նույնպես բերման է ենթարկվել, ոստիկանները կոպիտ են վարվել քաղաքացիների հետ: 
Բերման ենթարկվածները մոտ 10-15 հոգի են, առայժմ մեզ հայտնի քաղաքացիներն են Հայկ Բարսեղյանը, Տիգրան Պետրոսյանը, Կարեն Պետրոսյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել