Ժողովուրդ, չնեղանաք, բայց սակագնի չբարձրացնելու պահանջը սխալ պահանջ է: Պահանջի ճիշտ ձևակերպելը ազդում է նաև հետագա ընթացքի վրա: Ենթադրենք սակագինը չբարձրացրեցին, դրանով հարցերը լուծվո՞ւմ են: Կամ, ենթադրենք ապացուցեցին, որ չբարձրացնելու դեպքում ցանցերի կոլապս է սպասվում, ո՞նց եք դրան պատասխանելու: Նաև դա նշանակում է օրինական մարմինների որոշումների չենթարկվել, որը մեծ հաշվով խուլիգանությւոն է:
Իսկ պատկերացրեք, որ պահանջը այլ ձևով է դրվում. պահանջում ենք, որ Էլոկտրոցանցերի հիմնարկը միջազգային աուդիտի ենթարկվի: 
-Դա նշանակում է, որ աուդիտի հետևանքով առաջ է գալիս պատասխանատվության հարցը, որը, իմիջիայլոց, տանում է ամենավերև` հաջորդ քայլով առաջացնելով իմպիչմենտի և քրեական պատասխանատվության հարցեր:
-Մյուս հետևանքը` պատկերացնում եք մի վիճակ, որ ոստիկանները մարդկանց ծեծում են կամ գնդակահարում հիմնարկը աուդիտի ենթարկելու պահանջի համար: Դա ոնց կհնջի միջազգային լուրերում կամ ոնց դրա տակից դուրս կգան միջազգային կազմակերպությունները:
-Երրորդ, եթե ակտիվիստներին դատեն, ոնց են դատելու աուդիտի պահանջի համար: Արդեն նաև առաջ է գալիս պահանջի օրինականության և դրա հիմնավորվածության հարց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել