Ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Ջանիբեկյանի ստեղծած «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի աջակցությամբ,  իր գործունեությունը կծավալի բարեկարգ և տեխնիկապես զինված գրասենյակում այսուհետ կծավալի «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը։

Ինչպես նշել է «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի  տնօրեն Հակոբ Հակոբյանը, բացի գրասենյակը կահավորելուց ու վերանորոգելուց, իրականացրել են նաև մի շարք այլ նախագծեր, որոնցից են՝ «Մեկ հայ մեկ հոդված», «վիքիակումբներ» և այլ նախագծերը: 

«Մեկ հայ մեկ հոդված» ծրագրի շնորհից, կարճ ժամանակում Վիքիպեդիայում ավելացան հազարավոր հայերեն հոդվածներ, ինչի շնորհիվ մեր դիրքը բարելավվել է՝ այլ էջերի շրջանակում։ Ներկայումս,  Վիքիպեդիայում հայալեզու հոդվածերի թիվը անցել է 170.000-ի սահմանը:

«Վիքիմեդիայի» հիմնադրամի խորհրդի նախագահ Յան Բարտ դե Վրիդը նշել է.

«Մենք գրասենյակներ ունենք ամբողջ աշխարհում, բայց «Վիքիմեդիա Հայաստանը» իսկապես լավ օրինակ է բոլորի համար, հատկապես իր յուրօրինակ նախագծերով՝ «Վիքիճամբարներ», «Վիքիակումբներ» և այլն: Թեև «Վիքիմեդիա Հայաստանը» ցանկանում է սովորել այլ Վիքիմեդիաներից, սակայն կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է սովորի Հայաստանից, քանի որ «Վիքիմեդիա Հայաստանը» շատ հրաշալի ծրագրեր ունի»։

Ըստ «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Մկրտչյանի, ներկայումս Վիքիպեդիայի հայալեզու էջն ունի 40 հազ. գրանցված խմբագիրներ, որոնցից 600-ն ակտիվ աշխատում են, ինչի արդյունքում, եթե սխալ ինֆորմացիա տեղադրվեց, մեկ ուրիշի կողմից կբացահայտվի: Յուրաքանչյուր մասնակից կարող է այդ հսկողությունն իրականացնել, բայց հոդվածը արգելափակել կարող են միայն ադմինները:

Ըստ մկրտչյանի, շատ անելիքներ ունեն նաև լրագրողները, քանզի աշխարհում ամենաշատը խմբագրում են հենց լրագրողները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել