Փաստորեն, այսօր եղավ այն, ինչ սպասելի էր և անսպասելի։ Կարելի է ասել, որ այսօր ժողովրդավարությունը տանուլ տվեց, սոցիալական պետության գաղափարը տապալվեց։ Եթե ազգաբնակչությունը պետք է վճարի 1 հոգու ապաշնորհ մենեջմենթի համար, և Հանրային ծառայությունների հանձնաժողովը ոչ հօգուտ ազգաբնակչության որոշում պետք է կայացնի, ապա մենք շատ հեռու ենք կառավարման պառլամենտական սիստեմից... Մենք մերժեցինք սոցիալիզմը, կոմունիզմը, թեև այն նախատեսում էր հանրության գերակայությունը, բայց չհասանք նաև մարդակենտրոն լիբերալիզմի՝ ըմբոշխնելով վայրագ կապիտալիզմի ամենավատ գավաթը։ Եվ եթե մի օտարազգի չկայացած մենեջեր պետք է վախեցնի պետաշխատողներին, արհամարհի խորհրդարանը, պետք է գտնվի գոնե մեկը, ով հանձն կառնի պահպանել ՀՀ պետականության, սահմանադրության գերակայությունը... Հուսամ, որ ՀՀ նախագահը կարձագանքի, կկանգնի հանրության կողքին։ Ժողովրդի հույսը նա է մնում։ Միաժամանակ հենց այս պահին է պետք, որ արթնանան բոլոր այն ՀԿ-ները, հիմնադրամները, որոնք մարդու իրավունքների անունից են խոսում։ Որտե՞ղ եք։ Սա է ձեր պահը... Թե չէ ընտրական իրավունքից, ԼԳԲՏ և այլոց՝ քաղբանտարկյալներից շատերը կարող են խոսել, մանավանդ՝ գրանտի դիմաց։ Իսկ սա հանրային խնդիր է... Բա զբաղվեք... Սպասում ենք....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել