ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղափոխումը ՀՀ ԶՈՒ ԳՇ և ընդհանրապես ՀՀ և ԼՂՀ բանակային պաշտոնյաների ներքին տեղափոխումների խնդիրը վատաբանելը, խոհափիլիսոփայական մտքերով աղավաղելը կա՛մ անմեղսունակություն է, կա՛մ էլ կանխամտածված սաբոտաժ...

Իրենց էշի (շլանգի... ոնց կուզեք) տեղ դնողները, թե բա Աշխարհը մեզ չի հասկանա, շատ էլ լավ գիտեն, որ բանակը մեկն է, օպերատիվ-մարտավարական կառավարումը մեկն է, գերագույն-գլխավոր հրամանատարն էլ ՀՀ նախագահն է...

Հ.Գ. Ամեն տարի ՊՆ-ն մեշոկով մեդալներ է բաժանում բանակ-հասարակություն կապն «ամրապնդող» լրագրողների, տարբեր տրամաչափի խոսնակների ու հասարակական «ակտիվիստների», ու ինչ-որ չի երևում բանակի համար դոշ տվող մեդալակիրների ակտիվությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել