Գլխուղեղի աճող ուռուցքով տառապող փոքրիկը մեր օգնության կարիքն ունիԱշխարհի մարդկության գունապաստառի վրա մանուկների գույնը միշտ էլ եղել է լուսավոր,հուսադրող եւ երջանկության յուրօրինակ երանգների պարգեւ:Հազարավոր այդ երեխաներից մեկն էլ 10-ամյա փոքրիկ Լեւոնն է,ով տառապում է չարաբաստիկ մի հիվանդությամբ՝գլխուղեղի աճող ուռուցքով:Այս վիրահատությունը հանձն է առել կատարելու հայազգի պրոֆեսոր Ստեփանյանը Մոսկվայի Բուրդենկոյի անվան նեվրովիրաբուժության ինստիտուտում:1988թ-ի ավերիչ երկրաշարժի թոհուբոհով անցած հաշմանդամ ծնողների միակ հույսը մենք ենք:Այո՜,մենք կարող ենք մեր փոքրիկ լուման նվի

րաբերել,որ այս Հայ փոքրիկ զինվորը իր առավոտները դիմավորի արարչական վաղորդյան լույսով ու երազանքներով:Միացե՜ք,սիրել ի հայրենակիցներ «Մերն է երկրի ապագան» երիտասարդական միության այս նախաձեռնությանը նոյեմբերի 9-ին ժամը 18.00-ին Հյուսիսային պողոտայում:Կառուցենք մեր երազանքերի Հայաստանը հենց այս օրվանից...
Փոքրիկ Լևոնի փրկության համար բացված հաշվեհամարը «Անելիք բանկ»-ում է՝ Ռուբեն Այվազյանի`հոր անունով, 11802017354800:Փոխանցումներ կարող եք անել նաև այս տարբերակով...
Մանրամասն ` այստեղ
Մերն է երկրի ապագան....

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել