Վերջերս նորաձևության թրենդ է դարձել public վայրերում հայհոյելը՝ մոռանալով, որ սեփական խոսքերի համար պատասխան տալն ընդունված ձև է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում։ Օրինակ՝ SOS–ի հովանավոր Adidas–ի հայրենիքում՝ Գերմանիայում, պետական ծառայողին վիրավորելը քրեորեն պատժելի արարք է։ Հայկական օրենսդրությունն այդ առումով ավելի լիբերալ է, քան եվրոպականը։ Մեզ մոտ վիրավորանքն ապաքրեականացված է։ Չեմ խոսում ԱՄՆ ոստիկանների՝ հարկադրական գործողությունների ինտերնետում թափառող կադրերի մասին, որոնք թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չեմ տա դիտել։
Ցանկացած homo sapiens տեղյակ է, որ գոյություն ունի ոստիկանության գործողությունների 2 գնահատական.
1. իրավաչափ
2. ոչ իրավաչափ

Մնացածը քաղաքական շահարկումների ոլորտից է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել