Hetq.am-ը գրում է.

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի շրջանակներում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 7-ին` ժամը 14:00, կբացվի հազվագյուտ լարային գործիքների ցուցահանդես:

Այս մասին տեղեկացնում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը:

Ցուցահանդեսը կգործի երկու օր՝ հունիսի 7-ին և 8-ին։ Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն հնագույն ջութակներ՝ Անտոնիո Ստրադիվարիուսի 1711թ., Նիկոլո Գալիանոյի 1780թ. և աշխարհահռչակ այլ վարպետների 18-րդ դարում պատրաստված լարային գործիքներ։

«Բացառիկ այս ցուցահանդեսը կյանքի է կոչվել շվեյցարական հայտնի Del Gesu հիմնադրամի հետ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի երկարատև բանակցությունների արդյունքում»,- տեղեկացնում է հիմնադրամը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել