Էսօր Տերյան-Պուշկին խաչմերուկի վրա քիչ էր մնում՝ մեքենաս խփեի... Ես Տերյանով բարձրանում եմ վերև, մեկն էլ Պուշկինով ուղիղ ա գնում... Բնականաբար, պետք ա զիջի ինձ, առաջ եմ գնում, տեսնեմ՝ չի էլ նայում իմ կողմ... Մի կերպ կանգնեցի, սիգնալ եմ տալիս, մեքենայից իջա, ասում եմ. «Այ ախպեր, մի հատ չես նայո՞ւմ՝ եկող կա, չկա էս կողմից», սենց մի տեսակ մեղավոր նայեց ու ասում ա. «կներես էլի, վիզս բռնված ա, աջ չեմ կարողանում նայել»։ ))))) Հիշեցի, որ մի 2 տարի առաջ ինձ հետ էլ ա նման բան եղել, մի կերպ էի քշում... Ասածս ի՞նչ ա. պետք ա օրենք ընդունել, որ բռնված վզով չի կարելի մեքենա վարել, վստահեցնում եմ ձեզ, որ դա ամրագոտի չկապելուց, հեռախոսով խոսելուց ու անգամ արագ քշելուց շատ ավելի վտանգավոր բան ա... Եթե կասկածելի ա, թող կանգնեցնեն, մի հատ ասեն՝ աջ նայի, հետո ձախ, ու նոր թողնեն, շառ ա էդ իրավիճակը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել