Ա՛յ հարգելի ժողովուրդ ջան, մի խելք ու խորհուրդ արեք ու ինձ մի բան հասկացրեք։ Այս Ֆեյսում ընկերանում են։ Ամեն տեսակի ու խելքի մարդ կա։ Մեկն Ամերիկային է ատելով ատում, մյուսը Ռուսաստանին տանել չի կարողանում, հենց անունը լսում է, սիրտը խառնում ու ետ է տալիս, վատանում է։ Երրորդը Չինաստանից կամ Աֆղանստանից ալերգիա ունի, հենց դրանց անունը լսում է, ծոծրակը քոր է գալիս։ Նույնիսկ անմեղ Սիերա Լեոնային ու խեղճուկրակ աղքատ Եմենին չսիրողներ էլ կան։
Ես անձամբ շատ բարյացկամ եմ տրամադրված աշխարհի բոլոր ժողովուրդների ու երկրների նկատմամբ՝ բացի մեր թշնամի Ադրբեջանից ու նրա թուրք ազգաբնակչությունից։
Հիմա մոլորվել մնացել եմ, չգիտեմ՝ ինչպես վարվել, երբ մի որևէ ընկերս փրփուրը բերանին ԱՄՆ-ին է հայհոյում, իսկ մյուս պատվելի ընկերս, նույն քանակի փրփուր բերանին, Ռուսաստանին է հայհոյում։ Չինաստանի հայհոյողների բերանին իհարկե այդքան փրփուր չկա, որովհետև չինարենից բոլորն էլ անգրագետ են ու լավ չգիտեն, թե այդ երկրում ինչ անցուդարձ է կատարվում։ Թե դեմոկրատ ես, ախր դեմոկրատն այդքան կեղտոտ բերան չի կարող լինել, թե կռապաշտ ես, բա կռապաշտն ինչպե՞ս կարող է իր կուռքերին այդքան հայհոյել, կանիծեն, կսատկեք, այ անմաքուր բերան ընկերություն ջան։ 
Հիմա մի խորհուրդ տվեք. այդ տեսակին պատկանող ընկերների հետ ինչպե՞ս վարվեմ։

Որ իմանայի՝ ոչ էլ կհարցնեի, ուղղակի կվարվեի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել