Հարցը ե՛ս եմ բարձրացրել: Որեւէ մեկի հետ չեք քննարկել, որ իրենց սրբությունը, իրենց խաչքարը կարող եք բերել Երեւան ու 4 տարի պահել: Եթե քննարկեիք, կարող է այս դժգոհությունը չառաջանար, տիկի՛ն նախարար: Սուրբ Գրիգոր բարձրախաչ եկեղեցու արեւի ժամացույցը գտնվում է 600 մետր ձորում, այո: Բազմաթիվ տուրիստներ այսօր գնում են, որ գնան, իջնեն այդ ձորը եւ տեսնեն այդ խաչքարերը, արեւի ժամացույցը եւ մակետը, որը դուք արդեն բերել եք Երեւան: Հիմա, եթե այդ տուրիստները պիտի գնային Դսեղ, էլ չեն գնա Դսեղ: Կգան Երեւան, պատմության թանգարանում կտեսնեն: Արդյոք սա խոսո՞ւմ է մարզերի համաչափ զարգացման, Երեւանի բեռնաթափման մասին, երբ որ ամեն ինչ Դուք ժողովում եք, հավաքում եք Երեւանում: Երբ նշում եք, որ դրանք բեկորներ են, հողի մեջ թաղված…բան, մենք բերեցինք, մաքրեցինք, այսինքն՝ ես հասկանում եմ դրանից, որ չկա երաշխիք, որ դրանք հետ եք տանելու...

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել