Մի քանի օր առաջ մամուլում կարդացի հաշմանդամ մի ազատամարտիկի մասին, որը և իր բազմանդամ ընտանիքը անտերության է մատնված ՀՀ սոցիալական ծառայությունների կողմից:Քիչ առաջ էլ կարդացի, որ Սահմ. Դատարանի նախ. Գ. Հարությունյանի պետմիջոցներով գնված մեքենան 150 000 դոլար արժողություն ունի:Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ թե այդ մեքենան ինչպես է բարձրացնում Սահմ. Դատարանի աշխտանքի արդյունավետությունը կամ արդյոք հնարավոր չէ նույնքան արդյունավետ աշխատել շատ ավելի էժան մեքենայով և խնայված միջոցները ուղղել հազար ու մի խնդիր լուծելու:Երբ 17-18 տարեկան ջահելը ինքնակարևորվում է պապայի փողերով գնված թանկարժեք մեքենայով մի քիչ խճում ես իրեն ու պապային, բայց ըմբռնումով մոտենում. <<Դե ջահել է>>:Բայց Գ.Հարությունյան դու մեծ մարդ ես ,Դու ոնց ես քեզ թույլ տալիս պետմիջոցների նման շռայլում համատարած աղքատության ֆոնին:Բարքերի անկումն է արտագաղթի և տնտեսական ճգնաժամի պատճառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել