Նստած փորձում եմ պատկերացնել միջին 14 տարեկան եվրոպացի ջահելին, ով մերոնցը ելույթը նայում էր. մի քանի անհասկանալի շորերով ձյաձյա ու ծյոծյա կիսատխուր երգ են երգում, ինչ-որ մեկին խնդրում են չմերժել, ընդ որում չեն ասում , ինչը չմերժեն, ով պիտի չմերժի և ինչու համար չմերժեն :

Վերջում բեմով տարբեր տեղեր են գնում ու էլի ասում են մի մերժեք:

Երգը չի հիշվում, ձյաձյա ծյոծյաները չեն թռվռում, գոմիկություն չեն անում, հագածները ֆիգուրաների մասին բան չի ասում, երգը տխուրոտ, Հրանուշ Հակոբյանին էլ չի ճանաչում, Գարդիան էլ չի կարդում:

Հարց
Ինչի համար էտ միջին վիճակագրական ջահելը պետք ա ՍՄՍ ուղարկի մեր օգտին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել