Հիմա կասեք՝ եզն ընկնում է դանակավորը՝ շատանում: 
Այո՛, Եվրատեսիլը կապիկ-քաղաքականացված շոու է, բայց եթե որոշել ենք մասնակցել, մի օր պիտի սկսե՞նք սխալների վրա սովորել, թե՞ չէ:
Մեզ մի լուրջ բան ա խանգարում. բազմաթիվ պռավալներից դաս չքաղելն ու նույն տապոռ դեմքերին ասպարեզ տալը՝ լինի դա կոմպոզիտոր, երգիչ, թե կազմակերպիչ: Եթե կազմակերպչական կազմում, "ներքին քվեարկությամբ" երգի ընտրության հարցում ևն... փոփոխություններ չլինեն, հայկական Եվրատեսիլը հետևելու է "Միսս Հայաստան"-ի ճակատագրին:
Մի հատ փորձեք՝ տվեք ասպարեզը նոր ուժերի, դարձրեք մրցութային ընտրությամբ յուրաքանչյուր տարվա PR թիմը, կազմակերպչական խումբն ու Ե՛ՐԳԸ, և դադարեք մրցույթների ուղարկել երգեր, որտեղ կատաղած գոռում են հանդիսատեսի վրա:
Ասեմ, որ ես էլ չեմ նայել էս տարվա շոուն, բայց ցավում եմ բարոյական հաղթանակի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել