2015-ին ՀՀ ոստիկանությունը նշում է հիմնադրման 97-ամյակը: Շնորհավորում եմ մեր իրավապահներին՝ մաղթելով, որ երկրի ներքին կարգապահությունն ու ներքին անվտանգությունը միշտ լինի բարձր մակարդակի վրա հենց ոստիկանության շնորհիվ: Բայց այդ համատեքստում ինձ ուրիշ հարց է հետաքրքրում:

Եթե հայկական ոստիկանությունը հիմնադրվել է 1918-ին, ապա ինչո՞ւ է մեր երկրի իշխանությունը նշում հայկական բանակի հիմնադրման ընդամենը 23-ամյակը, այսինքն՝ 1992: Այսինքն՝ ո՞ր տրամաբանությամբ մենք 100 տարի առաջ ունեինք ոստիկանություն, բայց չունեինք բանակ, իսկ 1000-ամյակների պատմություն ունեցող մեր փառավոր հաղթանակներն աշխարհակալ կայսրերի դեմ նույնիսկ պարսից շահերի ու հռոմեական կայսրերի սարսափը հայոց այրուձիի՞ց:

Առաջարկում եմ նույն ոստիկանության նման նույն հոգատարությունն ու արժանապատիվ վերաբերմունքը ցուցաբերել նաև բանակի անվան նկատմամբ, մանավանդ որ ժամանակակից բանակը հաղթանակած է և արժանի, որ ոչ թե նշի հիմնադրման ինչ-որ 23-ամյակ, այլ առնվազն 1000-ամյակներ...

Հ.Գ. Համոզված եմ, ՊՆ ղեկավարությունը բանակաշինության գործում իր ունեցած առողջ փորձը կներդնի նաև անվան կառուցման գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել