Եթե իշխանությունը չի իրականացնում իր լիազորությունները, որի արդյունքում պետությունը հայտնվում է օրենքը գործադրելու փակուղու առջև, քանի որ այդպես որոշել են «ախպերները», անշուշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան և կվերցնեն իրենց վրա իշխանության իրավասություն` իրենց պատկերացմամբ իրավախախտին կամ ենթադրյալ հանցագործություն կատարողին լիկվիդացնելու համար` այդ թվում և ֆիզիկապես…
Եթե Սյունիքի մարզպետի դեմ իրականացված մահափորձը համապատասխանում է իրականությանը, և կատարված հանցագործությունը բեմականացում չէ, ուրեմն… ուրեմն Սյունիքի մարզպետին ֆիզիկապես լիկվիդացնելու գաղափարը մտահղացած անձինք, ամենայն հավանականությամբ, առաջնորդվել են հենց վերը նշված գաղափարով. եթե պետությունը չի կատարում իր պարտականությունը, պետության ֆունկցիան կիրականացնեն իրենք…
Իսկ գուցե «պետությունը» դեմ չի եղել այս սցենարին, հ՞ը, տղե՛րք…
Չգիտեմ, ամենազոր մարզպետի նկատմամբ ցուցաբերած հանդուրժողականության գինն էլ գուցե սա՞ էր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել