Երկու միլիոն պետության մեջ որտեղի՞ց էսքան ֆաշիստ, նացիստ, երեխեքից վախեցող (որ կմեծանային ու իրանց երեխեքի դեմ կկռվեին), երեխեքի դեմ «կռիվ անող»: Իսկ մեծ մասը հետ չի մնում՝ համեմատվելով այն ստոր բանի հետ, որ ադրբեջանցիներն ուրախացել են մեր տրագեդիաներով, այսինքն՝ եթե իրենք ուրախացել են, մենք հետ չմնանք: Ճիշտ ա՝ աշխարհում հենց հիմա՝ թե՛ Սիրիայում, թե՛ Պաղեստինում, թե՛ Նեպալում զոհվեցին անմեղ երեխաներ ու մարդիկ, իհարկե դու չես կարող ամեն օր տապակվել աշխարհի ցավերով, բայց կողքի պետությունում կատարվածը հաստատ չպետք ա ուրախացներ ոչ մեկի, քանի որ սա փորձ դարձավ ակամայից, որ ստուգվեր մեր մարդկային/մարդասիրական գիտակցությունը: Ի վերջո, աշխարհը կռվի դաշտ չէ, այլ խաղաղ ապրելու մի փոքր կետ: Ազնիվ կռիվը միայն զինվորների հետ է, ոչ երեխաների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



