«Թրքասերներ ամբողջ Հայաստանի, միավորվե՛ք»։
Հետաքրքիր ա էրեկվա թրքասերներից ու թրքապաշտպաններից
- քանիսը հավատարիմ կմնային իրենց «դիրքորոշմանը», եթե ապրեին պարբերաբար ադրբեջանցիների կողմից գնդակոծվող սահմանապահ գյուղում,
- քանիսը հավատարիմ կմնային իրենց «դիրքորոշմանը», եթե ականատես լինեին, թե 1990 թ.-ին իրենց պաշտելի Բաքվում հայ երեխաներին ադրբեջանցիները ոնց էին պատուհաններից նետում,
- քանիսը հավատարիմ կմնային իրենց «դիրքորոշմանը», եթե պատերազմի դաշտում մորթոտված մարտական ընկեր կորցնեին,
- քանիսը, լինելով էդքան թրքապաշտ ու թրքասեր, գոնե մի քանի բառ գիտեն իրենց սիրելիների լեզվով։ Որ ադրբեջանցին մտնի, քֆրտի, քանիսը կհասկանան՝ ինչ ա գրված, ու քանիսը կմտածեն, թե «խաղաղ ադրբեջանցի բարեկամն» օրհնանք ա գրել իրենց,
- քանիսը հավատարիմ կմնային իրենց «դիրքորոշմանը», եթե Գուրգեն Մարգարյանի հարազատների տեղում լինեին,
- քանիսը հավատարիմ կմնային իրենց «դիրքորոշմանը», եթե ազգային թերարժեքության բարդույթով չտառապեին ու չմտածեին՝ «վայ, բա Մեծն Պուպուշ Արևմուտքն ի՞նչ կմտածի, եթե մենք հանկարծ մեզ «խելոք» չպահենք»
- ու ի վերջո քանի՞սն են կուրսի, որ իրենք ապրում են Հարավային Կովկասի տարածաշրջանում ու որ ունեն Ադրբեջանի պես թշնամի հարևան ու որ Ադրբեջանում բարձրադիր զանգակատնից խոռոփած ունեն «հումանիզմիկի» ու նմանատիպ դոդիկ բաների վրա, ու առաջին իսկ առիթի դեպքում բնակչության ջախջախիչ մեծամասնությունը պատրաստ ա մորթելու հայերին, այդ թվում՝ ո՜վ Տեր իմ Աստված, էդ նույն թրքասերներին ու թրքապաշտպաններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել