Բաքվի հրդեհի մասին հայկական սոցցանցերի արձագանքները հիմնականում էմոցիաների վրա են հենված։ Ուրախանալ-տխրելու մասին ինչ-որ անիմաստ քննարկումներ, գնահատականներ, միմյանց դեմ ուղղված մեղադրանքներ...

Մինչդեռ թշնամի պետության ներքին զարգացումներին հարկ է ավելի լուրջ վերաբերվել։ Այն, որ այդ հրդեհը լինելու էր, ու որ այդքան զոհեր էին լինելու, պարզ էր արդեն տարեսկզբին։ Ավելին` մեկ ամիս առաջ նման ուրիշ հրդեհ էլ է եղել, երբ մի քանի վարկյանի ընթացքում մոխրակույտի է վերածվել մի ամբողջ բազմահարկ շենք։ Դրա պատճառների մասին կարող եք կարդալ այստեղ:

Հրդեհի մեղավորներն Ադրբեջանի իշխանություններն են։ Իրենք են ամեն օր սեփական բնակչությանը մահվան բերան տանում` լինի հայ-ադրբեջանական սահմանում, թե Բաքվի կենտրոնում։ Ամեն ինչ այնտեղ ծառայում է Ալիևի անձնական ամբիցիաների բավարարելուն։ Հավատացնում եմ, որ երեկվա զոհերն էլ են Հայաստանի հանդեպ գերակայություն ցուցադրելու ու մեզ հնարավորինս վնասելու Ալիևի քաղաքականության հետևանքը։ Էնպես որ, իրենց զոհերն իրենց գլխին թող գան։ Ու ինչքան շատ, այնքան լավ։ Կարող ա մի օր խելքի գան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել