Կիրակի օրը մի հետաքրքիր հավաք է եղել: Ինտերնետ տիրույթի ակտիվիստները, ինչպես արդեն նրանց մասին ասում են՝ իրական «Հանրային խորհուրդը», հավաքվել էր ռեալ կյանքում՝ մոտիկից ծանոթանալու:  Չնայած հավաքվածները` բլոգեր Փիղը` Տիգրան Քոչարյանը, Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրաբ Եգանյանը, ընդդիմադիր Վիլեն Գաբրիելյանը, որը հանդես է գալիս «Նավակ ճոճողը» անվան ներքո, պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը եւ «Ժառանգության» Դավիթ Սանասարյանը բոլորովին տարբեր քաղաքական հայացքներ ունեն, սակայն, ի զարմանս ներկաների, հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Քննարկել են քաղաքականությունն ու առօրյա խնդիրները եւ, կարծես թե, պայմանավորվել են պարբերաբար հանդիպել: Նման ընկերությունը կարող է շատ հետաքրքիր արդյունք տալ. նոր սերունդը գլուխ է բարձրացնում:

Աղբյուրը



 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել