Էս ադրբեջանական լրատվական կայքերի հոդվածների ամենախնդալու մասը ՄԻՇՏ վերնագիրն ա լինում... Շատ հաճախ ա լինում, երբ վերնագիրը կարդալուց հետո նյութն ես կարդում, հետո նորից գնում ես դեպի վերնագիրը, որ համոզվես՝ արդյո՞ք ճիշտ ես տեսել ու ճիշտ նյութն ես կարդում, քանի որ ընդհանրապես իրար հետ կապ չունեն վերնագիրն ու նյութը: Նոր կարդում եմ մի նյութ, որը կոչվում ա. «ОЧЕРЕДНОЙ ЖЕРТВОЙ КАРАБАХСКИХ СЕПАРАТИСТОВ СТАЛИ ЭСТОНСКИЕ СТУДЕНТЫ»: Դե ի՞նչ կմտածես: Կարծեցի, թե ինչ-որ էստոնացիներ գնացել են Արցախ, ու խնդիր ա առաջացել, էդ խնդիրն էլ էս էշերն իրանց ուզած ձևով են ներկայացնում... Հազար ու մի բան կարար եղած իներ, ասի կարդամ, տեսնեմ՝ ինչ ա... Հիմա կարդում եմ, գրած ա, որ Էստոնիայի ԲՈՒՀ-երից մեկի ուսանողները եկել են Արցախ, հանդիպում ունեցել Արցախի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ, ԲՈՒՀ-ի ռեկտորը պատմել է Արցախի պետական համալսարանի պատմության մասին, համատեղ բաներ են քննարկել ու առաջիկայում Արցախից խումբ կմեկնի Էստոնիա պատասխան այցով... Նյութն էսքանով ավարտվում ա... Ցանկացած բանական մտածելակերպի տեր մարդու մոտ հարց ա առաջանում, թե Էստոնիայի ուսանողներն էդ ինչո՞վ դարձան ԶՈՀ: Կամ ինչի՞ն զոհ գնացին... Իսկ ավելի տրամաբանական հարց, որ միանգամից կգա, դա էն ա, թե Ո՞ՆՑ ԿԱՐԵԼԻ Ա ԷՍՔԱՆ ԴԵԲԻԼ ԼԻՆԵԼ, արա! Մի գրեք սենց հիմար բաներ, հայն իմ դեպքում նայում, ուրախանում ա... Մեղք եք, մեղք։ )))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել