Ժողովուրդ ջան, հասկացեք, ցավոք սրտի, դեռ շուտ է Ադրբեջանի հետ ժողովրդական դիվանագիտության մեթոդներով շփումներ սկսելը, քանի որ մենք թեժ պատերազմական վիճակի մեջ ենք այդ երկրի հետ։ Հիմա խոսքը պատկանում է միայն պաշտոնատար վերին մակարդակներին և զինվորականությանն ու զենքին։ Հիմա նրանք միայն զենքի լեզուն են հասկանում։ Իսկ ժողովրդական դիվանագիտությունը կաշխատի, երբ պաշտոնապես զենքերը լռեն, ու ինչ-որ մի խոշոր ու համապարփակ խաղաղության պայմանագիր կնքվի։ Դրանից հետո նոր կսկսվի ժողովրդական դիվանագիտության սեզոնը։
Սահմանի վրա օր չի անցնում, որ մեր մի զինվոր չսպանվի։ Ի՞նչ ժողովրդական դիվանագիտության մասին կարող է հիմա խոսք գնալ, հարգելիներս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել