Կրթությունը և հստակ մտածելու կարողությունը մարդու համար շատ կարևոր բաներ են։ 
Շատերն այս հասարակ բաները չգիտեն։ Երբեք մտքովս չէր անցնում, որ այսպիսի խայտառակ վիճակ կստեղծվի մեր երկրում։
Վիճում են այնպիսի ակնհայտ բաների շուրջ, որ մարդ ապշում մնում է։ Փորձում են նման ճանապարհով օրիգինալ երևալ։ Բայց չէ՞ որ դիմացինը տեսնում ու հասկանում է, որ տվյալ կերպ վարվող մարդկանց մեծամասնությունն ուղղակի թերուս ու բնականից բութ արարածներ են։ 
Անլուծելի թնջուկ է առաջացել։ Որ կողմից փորձում ես մոտենալ՝ մի թերուս գլուխը հանում ու սկսում է բարբաջել։ Որին բան հասկացնես, որին բացատրես ու որտեղից սկսես այդ բացատրությունը՝ մարդ չգիտի։ Իսկ ինչ մնում է դեմագոգների քանակին, էլ դու սուս։ Այլակարծության քողի տակ ինչ էշություն ասես դեմ են անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել