Ազատության կայքից տեղեկացա, որ Երևանում կառուցվելիք Համազգային թատրոնի շենքի նախագիծն ընտրվել է: Այն կառուցվելու է Սարյանի փողոցին հարող Արամի և Բյուզանդի փողոցի վերջնամասում: Նյութում նաև կար Վարդան Մկրտչյանի խոսքը, որը լի էր վատ դերասանական երանգներով ու ինձ՝ որպես դիտողի, զայրացրեց և կեղծ թվաց: Ես բնապահպան չեմ և դեմ չեմ ևս մեկ փոշոտ և աղքատ դերասաններով լի, անշլագների կարոտ թատրոնի կառուցմանը: Բայց դա կարելի է անել, ասենք, Yerevan City խանութներից մեկի փարկինգի փոխարեն կամ «Հարսնաքարի», կամ Խանջյան փողոցում կառուցվող նոր կաֆեի տեղում, բայց ոչ այգու, ծառի կամ շատրվանի փոխարեն:

Կից նյութն`այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել