Փառք քեզ, Տէր Աստուած մեր, որ պարգեւեցեր զօրս զայս բարեաւ եւ
խաղաղութեամբ անցուցանել: 
Մարդասէր Աստուած զառաջակայ գիշերս, որ ի վերայ մեր գալոց է, ի մեղաց
փրկեա, ի չարեաց ազատեա, եւ ի գործս բարիս առաջնորդեա: 
Առաւօտու օրհնութեանցն եւ փառաբանութեանցն արժանի արա զամենայն
հաւատացեալս անուանդ քում սրբոյ եւ պահեա ի խաղաղութեան: 
Տէր Աստուած մեր, տուր զքո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի, բարձ
զցասումն եւ զպատուհասն ի յարարածոցս: 
Ողորմեա հարց եւ եղբարց մերոց կենդանեաց եւ հանգուցելոց: 
Ողորմեա զեկեղեցի շինողաց, երախտաւորաց, պտղատուից, սպասաւորաց եւ
այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ եկեղեցւոյ են հանգուցեալ: 
Տէր Աստուած, օգնեա թագաւորացն քրիստոնէից եւ իշխանացն բարեպաշտից, 
զօրաց եւ զաւակաց նոցին պահելով ի խաղաղութեան: 
Տէր Աստուած մեր, պահեա զառաջնորդս եւ զեղբայրութիւնս մեր ամբողջ ե
անխռով ի կամս ողորմութեան քոյ: 
Նշանաւ սուրբ եւ պատուական խաչիւ քոյ հալածեա զերեւելի եւ զաներեւոյթ
թշնամին ի սահմանաց մերոց եւ ի բնակութենէս մերմէ: 
Փրկեա զմեզ ի հրոյն յաւիտենից. եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն: 

Արտակ սարկավագ Ղևոնդյանը: Օրվա վերջին` Հանգստյան ժամերգության փակման մաղթանքն է, որ երգվում է երիցագույն հոգևորականի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել