1368639209_tina_xidasheli(1)1in.am-ը գրում է.

Առաջին անգամ Վրաստանի պատմության մեջ պաշտպանության նախարարի պաշտոնը կին կզբաղեցնի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվլին։

Նա լրագրողներին հայտարարել է, որ կառավարության թարմացված կազմում պաշտպանության նախարարի պաշտոնում ներկայացրել է Թինա Խիդաշելիին։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։

Հունիսին նա կդառնա 42 տարեկան։ Խիդաշելին մասնագիտությամբ իրավաբան է, 2012-ի հոկտեմբերից խորհրդարանի պատգամավոր է, իսկ այս տարվա մարտից՝ եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել