Լուսանկարում Արմին Վեգներն է։ Գերմանացի բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս, իրավագիտության դոկտոր։ Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական ստորաբաժանումներում, եղել է սանիտարական ծառայության սպա։ Նա նաև Հայոց ցեղասպանության ականատես է։
1918 թ․ վերադարձել է Գերմանիա՝ իր հետ տանելով հայկական կոտորածների բազմաթիվ լուսանկարներ։ 1919 թ․ հրատարակել է ի պաշտպանություն հայերի իր բաց նամակն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, որը թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և այլ լեզուներով։ 
Հայերի կոտորածները Վեգներն իր կյանքի գնով է լուսանկարել։ Նա նաև 1921 թ.–ին Բեռլինում ի պաշտպանություն Սողոմոն Թեհլերյանի ցուցմունք է տվել։ 
1968 թ.–ին՝ իր կյանքի մայրամուտին, նա եկավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և 82 տարեկան հասակում ծնկի իջավ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել