Ուկրաինական առաջատար լրատվական կայքերից մեկը շատ լավ անդրադարձ էր կատարել Հայոց ցեղասպանությանը, և շատ տեղին էր, որ ցիտել էր Հենրի Մորգենթաուն, ով 1913-1916 թվականներին ԱՄՆ դեսպանն էր Օսմանյան կայսրությունում և դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը, գրում այդ մասին իր հուշերում... Հոդվածում տեղ գտած ցիտատներից բացի՝ կուզեի ևս մեկ շատ հետաքրքիր և խոսուն ցիտատ ներկայացնել: Մորգենթաուն գրում էր.

«One day Talaat made what was perhaps the most astonishing request I had ever heard. The New York Life Insurance Company and the Equitable Life of New York had for years done considerable business among the Armenians. The extent to which this people insured their lives was merely another indication of their thrifty habits.

"I wish," Talaat now said, "that you would get the American life insurance companies to send us a complete list of their Armenian policy holders. They are practically all dead now and have left no heirs to collect the money. It of course all escheats to the State. The Government is the beneficiary now. Will you do so?"

This was almost too much, and I lost my temper.

"You will get no such list from me," I said, and I got up and left him.»

Այսինքն, Թալեաթ փաշան ցանկանում էր Մորգենթաուից ստանալ «The New York Life Insurance Company»-ում և «Equitable Life of New York »-ում ապահովագրված հայերի ցուցակը, քանի որ այդ մարդկանց նա արդեն ոչնչացրել էր, ինչպես նաև բոլոր իրենց բարեկամներին, ուստի ապահովագրության գումարին կարող էր տիրանալ Օսմանյան կայսրությունը: Սա չի թողնում ոչ մի կասկած նրանում, որ դեռ 1880-ականներից սկսած՝ օսմանյան թուրքերն իրենց առջև նպատակ էին դրել ամեն գնով տիրանալ հայերի ունեցվածքին, ինչպես ցույց տվեցին հետագա գործողությունները, այդ «ամեն գնի» մեջ մտնում էր նաև 1.500.000 հայի կյանք...

Հ.Գ. Ամեն տարի ապրիլի 26-ին Հայաստանում բարձր մակարդակով, ԱՄՆ դեսպանի ներկայությամբ նշվում է Հենրի Մորգենթաուի ծննդյան օրը: Մարդ, ում համար ճիշտն ու արդարությունը վեր են եղել անձնական և քաղաքական դիվիդենտներից, մարդ, ով ասելով «ոչ» Թալեաթ փաշային, ասել է «այո» սեփական խղճին, մարդ, ումից շատ սովորելու բան ունեն ԱՄՆ-ի այսօրվա քաղաքական գործիչները... Շնորհակալություն Ձեզ, Հենրի, ողջ հայոց ժողովրդի անունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել