39980601in.am-ը գրում է.

Նեպալում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 6800-ը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Նեպալի ՆԳՆ-ին:

«Մենք թարմացված տեղեկություն ենք ստացել 3351 զոհի և 6833 տուժածի մասին»,- թվիթերյան իր էջում նշել է գերատեսչությունը:

Ավելի վաղ Նեպալի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Քամալ Սինգհ Բանը TASS-ին հայտնել է, որ բնական աղետն առավել մեծ վնաս է հասցրել երկրի մայրաքաղաք Կատմանդուին, որտեղ զոհվել է 808 և տուժել 2400 մարդ:

«Եվս 232 մարդ զոհվել է, և նույնքան տուժել Բհաքթափուրում»,- նշել է նա:

Նեպալի ՆԳՆ-ը, իր հերթին, նշել է, որ ևս 875 մարդ զոհվել է Սինդհուպալչոկ շրջանում: Այնտեղ մինչև 279 մարդ է տուժել:

7,9 մագնիտուդով երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել