med-31in.am-ը գրում է.

Աշխարհի բնակչության 2/3-ին հասանելի չէ անվտանգ և մատչելի վիրաբուժությունը՝ ասվում է հետազոտությունում, որը հրապարակվել է Lancet բժշկական ամսագրում։

Գնահատականները կրկնակի գերազանցում են նախկինում տրվածներին։

Դա նշանակում է, որ միլիոնավոր մարդիկ մահանում են՝ գտնվելով բուժելի վիճակներում։ Խոսքը, մասնավորապես, կույրաղիքի բորբոքման կամ ծննդաբերական բարդությունների մասին է։

Այդ մարդկանց մեծ մասը բնակվում է եկամուտների ցածր և միջին մակարդակ ունեցող երկրներում։

Հետազոտության տվյալներով՝ Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայի բնակչության 93 տոկոսին մատչելի չէ ընդհանուր վիրաբուժությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել