1in.am–ը գրում է.

465182

Շատ մարդիկ կարծում են, որ մի քանի օր յուղոտ սնունդ օգտագործելը չի վնասում առողջությանը: Սակայն Վիրջինիայի տեխնիկական քոլեջի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հինգ օր շարունակ յուղոտ մթերքի օգտագործումը կարող է փոխել օրգանիզմի նյութափոխանակությունը:

Մասնագետների խոսքով` շատ ճարպեր պարունակող սնունդը կարող է խախտել գլյուկոզայի չափաբաժինը արյան մեջ, ինչը կհանգեցնի ճարպակալման և այլ խնդիրների: Մարդկանց մեծ մասը կարծում է, որ յուղոտ սննդի օգտագործումը տոներին կամ արձակուրդի ժամանակ ոչ մի կերպ չի ազդում առողջության վրա, այն դեպքում երբ նյութափոխանակությունը կարող է խախտվել շատ կարճ ժամանակում` ընդգծում են մասնագետները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել