1in.am–ը գրում է.

1427726681-4717

Եմենի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Սանայում, լայնածավալ մարտական գործողություններ են ընթանում, որոնց թվում նաև ավիահարվածներ, կրակոցներ ծովից:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Սանան առաջին անգամ է ավիահարվածների ենթարկվել այն բանից հետո, երբ կոալիցիոն ուժերը` Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ, անցած շաբաթ հայտարարեցին, որ դադարեցնում են ավիահարվածները հութիների դիրքերին:

Հութիները գործում են խմբավորումների հետ, որոնք հավատարիմ են նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին, որը խաղաղ բանակցությունների կոչ է արել: Սակայն Եմենի արտգործնախարար Ռիադ Յասին մերժել է այս նախաձեռնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել