Մի քանի խոսք Պուտինի այցի մասին: Ռուսաստանը ծանր ընտրություն է կատարել, որը կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով: Իմ կարծիքով առիջին հանգամանքը պայմանավորված է եղել "մեկ ազգ-յոթ պետություն" թյուրքական բանաձևով, այսինքն թյուրքական երկրները փորձում են ստեղծել համադաշնությւոն և արդեն բացահայտ խոսում են միասնական զինված ուժեր ստեղծելու մասին: Դրա առաջին քայլը Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմական համագործակցության մասին պայմանագիրն էր: Պետք է հաշվի առնել թյուրքերի "նոր հայր" Նազարբաևի քաղաքականությունը: Պետք է նաև հասկանալ, որ "7 պետությունները" ընդամենը սկիզբն է, դրանց հետագայում կարող են միանալ բաշկիրներ, թաթարներ, կարաչայները, յակուտները և այլն: Եթե ծանոթանաք ռուս-թուրքական պատերզմների պատմությանը, ապա այնտեղ ակնհայտորեն կարող եք գտնել բազմաթիվ դրվագներ, երբ Թուրքիան փորձում էր "բարձրացնել" Ռուսաստանի թյուրքերին և մուսուլմաններին "ընդհանուր գործի" համար: Կան նաև հետաքրքիր վերլուծություններ 19-րդ դարում կատարված, որտեղ ակնհայտ կերպով վերլուծվում են այն ժամանակվա աշխարքաղաքական դասավորությունները: Հիմի կարծես թե "հին" խնդիրը նորից է ծառացել: Ռուսական ԶԼՄ-ներում ծավալված վերլուծություններում Ցեղասպանության տարեդարձի կապակցությամբ ակնհայտորեն ընդգծվում է այդ նոր միտումը: Ռուսստանին ակնհայտորեն "օգնության" է եկել Իրանը, որն իր հյուրընկալ գիրկը բացել է Ադրբեջանի համար: Տարածաշրջանում վերադասավորություններն ակտիվ կերպով ընթանում են և դեռ պարզ չէ, թե դա ինչի է հանգեցնելու: Սակայն մի հետաքրքիր միտում է նկատվում. այս հարցում Արևմուտքը և Ռուսաստանը կարծես թե համակարծիք են: Սա ևս հետաքրքիր զարգացում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել