11149711_1097318730294322_1232711272437248924_o1in.am-ը գրում է.

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 25-ին, ընդունել է Եվրոպայի Քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական և գաղափարակից այլ կուսակցությունների երիտասարդական թևերին համախմբող կազմակերպության՝ Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ոգեկոչման միջոցառումներին Երևանում մասնակցելու համար և բարձր գնահատեց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Երևանում ընդունված բանաձևը:

Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները` Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին` շեշտելով դրա կարևորությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել