0010B2431000044C-3053619-image-m-4_14298675765921in.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները ՄԱԿ-ի հովանու ներքո կազմել ու հրատարակել են ամենամյա «Զեկույց համաշխարհային երջանկության մասին» (World Happiness Report), որի շրջանակում համեմատել են 158 երկրներ:

Մասնակիցները համեմատվել են բարեկեցության, մարդու իրավուքների, կյանքից բավարարվածության մակարդակին համապատասխան:

Հետազոտության հեղինակները բացատրել են, որ քաղաքացիների երջանկության վրա ազդում են ոչ միայն նյութական բարեկեցությունը, այլև քաղաքական ազատությունը, սոցիալական պաշտպանվածությունը, նաև այլ գործոններ:

Ինչպես նշում է NEWSru.Israel-ը, վարկանիշային աղյուսակը կազմելիս ընտրվել է բնակչության թվով ՀՆԱ-ի մակարդակը, սոցաջակցության մակարդակը, երկարակեցությունը, կոռուպցիայի մակարդակը, մարդու իրավունքների վիճակը:

Ինչպես և նախորդ տարիներին «ամենաերջանիկ» երկրներ են ճանաչվել են հյուսիսային Եվրոպայի երկրները: Առաջին տեղում Շվեյցարիան է 7,587 միավորով, ապա հաջորդում են սկանդինավյան երկրները՝ Իսլանդիան (7,561), Դանիան (7,527, անցած տարի առաջինն էր) և Նորվեգիան (7,522):

Կանադան 5-րդ տեղում է՝ 7,427 միավորով: Այնուհետև հաջորդում են Ֆինլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան և Ավստրալիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել